Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանն ու նույն ամբիոնի դոցենտ, բժիշկ-վարակաբան Ալվարդ Հովհաննիսյանը վերջերս մասնակցել են Չիկագոյում կայացած CRWAD գիտաժողովին:
Գիտաժողովին ներկայացվել են կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների արդի հիմնահարցերը, դրանց կարևորությունը առողջապահական և տնտեսական ոլորտում, ինչպես նաև պանդեմիաներ և համաճարակներ առաջացնելու ներուժը:
Կարևորվել է «Մեկ Առողջություն» գաղափարի ներդնումը և ընդլայնումը՝ որպես կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի հիմնական միջոց:
.png)